1000х90.jpg (78 KB)

Ամերիկացի սենատորը հայտարարել Է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին

Armenpress 15:21, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի խորհրդարանականները համաձայնության են եկել ուսումնասիրելու երրորդ երկրում միջազգային գործերի կոմիտեների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, օգոստոսի 6-ին հայտարարել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատոր Ռենդ Փոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք միջազգային գործերի կոմիտեի անդամներին հրավիրեցինք այցելել մեզ Վաշինգտոնում, եւ նաեւ մենք փորձում ենք հանդիպում կազմակերպել երրորդ երկրում՝ չեզոք երկրում»,- լրագրողներին հայտարարել Է Փոլը՝ ամփոփելով Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ կայացած հանդիպման արդյունքները:

Նա նշել Է, որ հանդիպանը երկու կողմերը «համաձայնել են, որ անհրաժեշտ Է զարգացնել երկխոսությունը՝ բոլոր խնդիրները լուծելու համար, բայց այժմ գլխավոր խնդիրը հենց երկխոսության բացակայությունն Է»:

Ռուսաստանցի խորհրդարանականներն օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպում են ԱՄՆ-ի սենատորների պատվիրակության հետ, որի կազմում, բացի Փոլից, ընդգրկվել են նաեւ Տեխասի նահանգի Օրենսդիր ժողովի Սենատի անդամ Փիտեր Գեթլերը եւ Կատոնի ինստիտուտի նախագահ Դոն Հաֆայնսը: Սա նման մակարդակի արդեն երկրորդ հանդիպումն Է Մոսկվայում վերջին մեկ ամսից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում. մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ եւ սենատորներ հունիսի վերջին – հուլիսի սկզբին արդեն եղել են Ռուսաստանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am