Վահան Բիչախչյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ  

Armenpress 14:34, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ Վահան Բիչախչյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Սլովակիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի հերթական տուրում «Ժիլինա»-ն, որտեղ հանդես է գալիս Բիչախչյանը, մրցել է «Դուբնիցա»-ի հետ: «Ժիլինա»-ն հաղթել է 3:1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 61-րդ րոպեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am