Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտեց ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում  

Armenpress 13:40, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը ավարտեց ելույթները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստեփանյանը Գլազգոյում ընթացող Եվրոպայի առաջնության սկրեչ ձևում գրավել է 19-րդ տեղը, 40 կմ խմբակային վազքում՝ 8-րդ տեղը, իսկ օմնիում մրցաձևում միայն 20-րդն էր:

Էդգար Ստեփանյանը կմասնակցի նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am