Ռոուհանին համաձայնել է խորհրդարանում պատասխանել Իրանի տնտեսության խնդիրներին վերաբերող հարցերին

Armenpress 11:22, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կպատասխանի պետության տնտեսական խնդիրների վերաբերյալ Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորների հարցերին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, ասված Է Ռոուհանիի ուղերձում, որն ուղարկվել Է խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին: «Նախագահին հարցեր ուղղելու համար անհրաժեշտ Է պահպանել առնվազն երկու կետ:

Նախ դա պետք Է լինի Սահմանադրության շրջանակներում, երկրորդ՝ այդ պահանջը պետք Է ուղարկվի պատեհ ժամանակ»,- գրել Է նամակում Ռոուհանին, նշելով, որ այդ պահանջներից ոչ մեկը չի կատարվել:

«Իշխանությունների թեւերի միջեւ տարաձայնություններից խուսափելու եւ Իսլամական կոնսուլտատիվ խորհրդի նկատմամբ հարգանք դրսեւորելու համար ես պատեհ ժամանակ կգնամ Մեջլիս եւ կպատասխանեմ հարցերին»,- ասել Է նախագահը: Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել Էր, որ Իրանի խորհրդարանը Ռոուհանիին մեկ ամիս Է տվել տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող միջոցների վերաբերյալ հաշվտվություն ներկայացնելու համար: Բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Լարիջանին ասել Է, որ «խորհրդարանի 80 պատգամավորներ պնդել են, որ այդ պահանջն ուղարկվի նախագահին»: Լարիջանին ընդգծել Է, որ «նման ընթացակարգ Է նախատեսված Սահմանադրության 88-րդ հոդվածով»:

Պատգամավորները նախագահից պահանջում են պարզաբանել ապրանքների գների ու արժույթի փոխարժեքի կարգավորման քաղաքականությունը, ներկայացնել գործազրկության կրճատման եւ ռեցեսիայի կանխման միջոցառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am