Իրանի Կենտրոնական բանկի փոխղեկավարին ձերբակալել են արժույթի շուկայում շահարկումների համար

Armenpress 10:39, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի արտարժույթի առք ու վաճառքի գործերով տեղակալ Ահմադ Արագչին կալանքի տակ Է վերցվել արժույթի շուկայում շահարկումների մեղադրանքով: Օգոստոսի 5-ին այս մասին հայտնել Է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհսենի Էժեիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ բացի Արագչիից այդ նույն մեղադրանքով ձերբակալվել Է եւս չորս մարդ: Ինչպես նշել Է AFP-ն, օգոստոսի 4-ին Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին Արագչիին ազատել Է զբաղեցրած պաշտոնից:

Վերջին օրերին իրանական ռիալի փոխարժեքը սեւ շուկայում հասել Է ամերիկյան մեկ դոլարի դիմաց ռեկորդային 120 հազար ռիալի, մինչդեռ մայիսի վերջին այն կազմում Էր մեկ դոլարի դիմաց 65 հազար ռիալ: Դա երկրում առաջացրել Է գնաճի եւ սպառողական ապրանքների ու վառելիքի գների բարձրացում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am