Ըմբիշ Վազգեն Թևանյանը ադրբեջանցի մարզիկին հաղթելով դարձավ Եվրոպայի չեմպիոն

Armenpress 21:04, 5 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են գերազանց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը մրցում էր ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադային: Հայ ըմբիշը հաղթեց 5:2 հաշվով:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար ավեի ուշ կգոտեմարտի նաև գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), ում մրցակիցը կլինի ուկրաինացի Յուրի Իդզինսկին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am