Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Armenpress 20:54, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամատի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:

Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am