Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթական խաղին

Armenpress 20:48, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթական խաղին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի առաջին տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցում էր «Ինգոշտատ»-ի հետ: «Յան Ռեգենսբուրգ»-ը հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 90-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 4-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am