Վարազդատ Հարոյանը բաց է թողել «Ուրալ»-ի հերթական հանդիպումը

Armenpress 17:08, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չմասնակցեց «Ուրալ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կրասնոդար»-ին: Տանը տերերը պարտվեցին 1:2 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյա հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am