Ըմբիշ Արսեն Հարությունյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոն տիտղոսի համար

Armenpress 00:20, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հաայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս է եկել ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նա իր բոլոր մրցակիցներին հաղթել է բացարձակ առավելությամբ։ Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչն է։

Բրոնզե մեդալի համար պայքարելու է ազատ ոճային ըմբիշներ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am