«Փյունիկ»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել են ակումբից

Armenpress 00:15, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն հրաժեշտ է տվել իր երկու լեգիոներներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ակումբից հեռացել են հարձակվող Դրիսա Դիարասուբան և պաշտպան Բակար Բալդեն։ «Փյունիկ» ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին անմնացորդ նվիրումի և հրաշալի խաղի համար և մաղթում հետագա հաջողություններ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am