1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում ինը մարդու դատապարտել են 101 տարվա ազատազրկման

Armenpress 20:56, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատարանն օգոստոսի 3-ին ինը մարդու դատապարտել է 101 տարվա ազատազրկման Անկարայում 2015 թվականին իրականացված ահաբեկչական գործողությանը մասնակցության մեղադրանքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ նրանք նաև դատապարտվել են լրացուցիչ 10.5 հազար տարվա ազատազրկման՝ «մարդու կյանքը խլելու փորձի» հոդվածով:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայում, կենտրոնական երկաթուղային կայարան տանող կամրջի վրա որոտացել է երկու պայթյուն: Այնտեղ էին հավաքվել արհմիությունների և հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ՝ քրդական ահաբեկիչների դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Հետաքննության տվյալներով՝ պայթյուններն իրականացվել են մահապարտների կողմից: Ահաբեկչական գործողության արդյունքում, որը երկրի պատմության մեջ ամենաարյունալին էր. մահացել է 102 մարդ, ավելի քան 300-ը՝ դիմել հիվանդանոցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am