Պուտինն ստորագրել է առանց ոստիկանություն այցելելու ավտոմեքենաների գրանցման մասին օրենքը

Armenpress 20:03, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենք, որը թույլատրում է ավտոմեքենաների գրանցումն ավտոսրահներում: Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հիմնական նորամուծությունը կառնչվի պաշտոնական վաճառողներից ավտոմեքենաներ գնողներին: Այժմ կարիք չի լինի, որ նրանք մեքենան հաշվառելու համար գնան Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն:

Բացի այդ, տեսչությունը պետք է նշանակի համարը, իսկ մեքենայի տերը համարանիշը կստանա ինքնուրույն: Բոլոր արտադրող ընկերությունները կներառվեն գրանցամատյանում, իսկ առավելագույն սակագները կմշակի ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am