«Փյունիկ»-ը շնորհավորել է «Ալաշկերտ»-ին

Armenpress 00:22, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը շնորհավորել է «Ալաշկերտ»-ին պատմական արդյունք գրանցելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փյունիկ»-ի ակումբի շնորհավորանքում մասնավորապես ասված է. «Շնորհավորում ենք «Ալաշկերտին» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ։ Հաջողություն ենք մաղթում հետագա խաղերում»:

Ֆոտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը երկու խաղերի ընդհանուր 1:0 հաշվով գերազանցեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:  Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am