Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում մենք համարձակ ֆուտբոլ ենք խաղալու. Սուքիասյան

Armenpress 00:12, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կարծիքով հայկական ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում համարձակ ֆուտբոլ է խաղալու:

«Առաջին խաղակեսի մեկնարկը լավն էր մեզ համար: Չկարողացանք իրացնել 3 գոլային պահերը: Դժվար խաղ էր մեզ համար: Հիմնական կազմի 2 ֆուտբոլիստը վնասվածք ունեին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սուքիասյանը:

Վերջինիս խոսքով՝ իրենք դեռ պետք դիտենք երրորդ փուլի մրցակից «Կլուժ»-ի խաղերը և որոշեն մարտավարությունը: «Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում մենք համարձակ ֆուտբոլ ենք խաղալու»,-շեշտեց մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը երկու խաղերի ընդհանուր 1:0 հաշվի առավելությամբ գերազանցեց Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ին:  Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտ»-ը կմրցի ռումինական «Կլուժ»-ի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am