1000х90.jpg (78 KB)

Apple-ը դարձել է մեկ տրիլիոն դոլարը գերազանցող կապիտալ ունեցող առաջին ընկերությունն աշխարհում

Armenpress 21:07, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը դարձել է առաջին կազմակերպությունը, որի շուկայական կապիտալը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը NASDAQ  ամերիկյան բորսայում թանկացել են 1.85 տոկոսով, ինչի շնորհիվ կազմակերպության կապիտալացումը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը:

Հուլիսի 31-ին Apple-ը հրապարակել է ֆինանսական հաշվետվություն, որի համաձայն՝ 2017-2018  ֆինանսական տարվա երրորդ կիսամյակում ընկերության շահույթը կազմել է 32 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության շահույթն ավելացել է 11.5 միլիարդ դոլարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am