«Դժոխային գիշեր» Փոթիում. տեղի բնակիչներն օգնություն են խնդրում

Armenpress 14:57, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոթիի (Արեւմտյան Վրաստան) բնակիչները հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ իրենց օգնություն ցույց տալու եւ այն վնասը փոխհատուցելու պահանջով, որն առաջացել Է տեղատարափ անձրեւի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Imedi հեռուստաընկերությունը:

Սաստիկ տեղատարափը Փոթիում մոլեգնել Է նախօրյակին, ջրով են լցվել շենքերի առաջին հակերը եւ քաղաքի մի քանի փողոցներ: Տասնյակ ընտանիքներ մնացել են առանց կենցաղային տեխնիկայի եւ կահույքի: Քաղաքի բնակիչները տեղական իշխանություններին մեղադրում են անգործության մեջ՝ նշելով, որ իրենք նման վիճակում են հայտնվում յուրաքանչյուր տեղատարափի ժամանակ:

«Ջրհոս առուները մաքրված չեն, գեներատոր չկա: Յուրաքանչուր անձրեւից հետո մենք ահա այս վիճակում ենք: Դա դժոխային գիշեր Էր: Սոսկալի Էր, կարծում Էինք, նույն բանը կլինի, ինչ որ Թբիլիսիում (2015 թվականի հեղեղումը)»,- ասել Է Փոթիի բնակչուհիներից մեկը:

Քաղաքապետարանում հայտարարել են, որ արդեն ստեղված Է հատուկ հանձնախումբ, որը կսկսի հաշվարկել վնասը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am