«Աստղային պատերազմների» ռեժիսորը հայտնել Է սագայի իններորդ Էպիզոդի նկարահանումներն սկսելու մասին

Armenpress 14:13, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտնել Է «Աստղային պատերազմներ» սագայի իններորդ Էպիզոդի նկարահանումներն սկսելու մասին: «Ուրախալի Է ու տխուր նոր մասն առանց Քերիի սկսելը, բայց հիանալի դերասանների (դերասանական կազմի) եւ նկարահանման խմբի շնորհիվ մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել (նկարահանումներին)»,- գրել Է Աբրամսը Twitter-ի իր օգտահաշվում:

Նա նաեւ հատուկ շնորհակալություն Է հայտնել Ջորջ Լուկասին «այս անհավանական աշխարհի եւ պատմության ստեղծման համար, որի մասը դառնալու երջանկությունն ենք ունեցել»:

Պլանավորվում Է, որ «Աստղային պատերազմների» իններորդ Էպիզոդը, որն ավարտում Է երրորդ եռերգությունը, Էկրան կբարձրանա 2019 թվականի դեկտեմբերին: Քերի Ֆիշերը, որը «Աստղային պատերազմներ» կինոպատումում մարմնավորել Է արքայադուստր Լեային, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին վախճանվել Է կյանքի 61-րդ տարում:

«Աստղային պատերազմները» 1970-ական թվականների սկզբին մտահղացել Է Ջորջ Լուկասը: Կինոսագայի վեց Էպիզոները թողարկվել են 1977, 1980, 1983, 1999, 2002 եւ 2005 թվականներին:

2012 թվականի հոկտեմբերին Լուկասը Lucasfilm-ը 4,5 մլրդ դոլարով վաճառեց Walt Disney կորպորացիային: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Disney-ը «Աստղային պատերազմները» շարունակելու մտադրություն ունի: 2015 թվականին թողարկվել Է կինոֆրանշիզայի յոթերորդ Էպիզոդը՝ երրորդ եռերգության սկիզբը, 2017 թվականին՝ ութերորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am