1000х90.jpg (78 KB)

500 հազարից ավելի բրիտանացիներ հանրագիր են ստորագրել հաջակցություն Brexit-ի շուրջ նոր հանրաքվեի

Armenpress 13:49, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 500 հազարից ավելի մարդ հանրագիր Է ստորագրել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման, որը երկրի քաղաքացիներին թույլ կտար վճռորոշ խոսքով հանդես գալ հետագա համագործակցության մասին Եվրամիության հետ կնքված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել Է The Independent թերթը, որն ավելի վաղ հանդես Էր եկել որպես ստորագրահավաքի նախաձեռնող:

Հանրագիրը պաշտպանող կրթության նախկին նախարար Ջասթին Գրինինգը հայտարարել Է, որ խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ եւ նախարարների կաբինետի մի շարք բարձրաստիճան անդամներ համաձայն են, որ նոր քվեարկությունը կարող Է լինել Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ միջոցը: The Independent-ն ընդգծում Է, որ իր արշավին աջակցել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007 թթ.), «Լիբարել դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Վինս Քեյբլը եւ նախկին գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել Է Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ամփոփիչ գործարքի շուրջ համաժողովրդական քվեարկության անցկացման գաղափարը:

«Ես դա չեմ անի, որովհետեւ բրիտանացի ժողովուրդն արդեն քվեարկել Է: Այս խորհրդարանը մարդկանց իրավունք Էր տվել քվեարկելու, եւ նրանք արել են իրենց ընտրությունը: Եվ նրանք ցանկանում են, որ իրենց կառավարությունը կյանքի կոչի իրենց ընտրությունը»,-ասել Է Մեյը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am