Samsung-ի սմարթֆոնները վերստին Apple-ից առաջ են անցել «Ռոսկաչեստվո»-ի վարկանիշում

Armenpress 12:58, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկաչեստվո»-ն ICRT-ի (International Consumer Research and Testing Ltd., Սպառողական փորձարկումների կազմակերպությունների միջազգային ընկերակցություն) հետ համատեղ ներկայացրել Է 2018 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնների հերթական վարկանիշը.

հետազոտության արդյունքներով՝ Samsung-ի սարքերը վերստին առաջ են անցել Apple-ի հեռախոսներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Ռոսկաչեստվո»-ի հաղորդագրության մեջ:

Նախորդ հետազոտության (դրա արդյունքները ներկայացվել են մարտին) համեմատությամբ ավելացել են հեռախոսների՝ Ռուսաստանում առավել տարածված մակնիշների 55 մոդելներ: Շուկայի նորույթները ստուգվել են շարժական սարքերի որակի եւ անվտանգության 229 պարամետրերով: Հետազոտությունը վերաբերել Է այնպիսի կատեգորիաների, ինչպիսիք են՝ Էրգոնոմիկան (սմարթֆոնից օգտվելու հարմարությունը), խցիկը եւ վիդեոն, զանգերը, տեքստային հաղորդագրությունների հավաքանին, երաժշտությունը, նավիգացիան եւ ինտերնետը: «2018 թվականի ընդհանուր գնահատումների արդյունքներով՝ «Ռոսկաչեստվո»-ն կազմել Է սմարթֆոնների թոփ-10-ը, որի առաջատար դիրքերն զբաղեցրել են Samsung Galaxy S9 եւ Samsung Galaxy S9 Plus մոդելները:

Նախորդ վարկանիշի առաջատար սմարթֆոնները (Samsung Galaxy S8 եւ S8 Plus) տեղավորվել են երրորդ եւ չորրորդ հորիզոնականներում՝ համապատասխանաբար: Դրանց հաջորդում Է iPhone 8 Plus-ը՝ տեղավորվելով նոր Huawei P20 Pro-ից մեկ հորիզոնական վերեւ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Իր հերթին Samsung Galaxy Note 8-ը վարկանիշում զբաղեցնում Է յոթերորդ տեղը, iPhone 8-ը՝ ութերորդ, iPhone X-ը՝ իններորդ տեղը: Սմարթֆոնների թոփ-10-ը եզրափակում Է Huawei Mate 10 Pro-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am