ԱՄՆ-ում ուսումնասիրում են ուղեւորների ստուգումների վերացման գաղափարն 150-ից ավելի փոքր օդանավակայաններում. CNN

Armenpress 12:28, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության վարչությունը (ՏԱՎ) քննարկում Է երկրի ավելի քան 150 ոչ մեծ օդանավակայաններում ուղեւորների եւ ուղեբեռի ստուգումները վերացնելու առաջարկությունը, ինչը կօգնի տարեկան խնայել 115 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ՏԱՎ-ի՝ ներգերատեսչական փաստաթուղթը, որն ստացվել Է CNN-ում:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Վարչության սույն առաջարկությունը մշակած աշխատանքային խումբն ավելի օպտիմալ Է համարում 60-ից պակաս տեղերի համար նախատեսված ինքնաթիռների ուղեբեռի եւ ուղեւորների ստուգումը փոքր օդանավակայաններից փոխադրել խոշոր օդանավակայանային հանգույցներ, որոնք ինչպես ուղեւորների մի մասի երթուղու վերջին վայրն են, այնպես Էլ նստափոխման կետեր: Դրանցում կիրառվող՝ ուղեւորների զննման եւ ուղեբեռի լուսադիտարկման սարքավորանքն ավելի կատարյալ Է, քան օդանավակայանների տերմինալներում:

Այս նորամուծությունը կօգնի նվազեցնելու օդանավակայանների անձանկազմի ծանրաբեռնվածությունը եւ տարեկան տնտեսել ավելի քան 100 մլն դոլար, պարզաբանել Է հեռուստաընկերությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am