Իսրայելը դադարեցրել է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին

Armenpress 10:40, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել Է, որ օգոստոսի 2-ից երկիրը դադարեցնում Է վառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տարածած հայտարարության մեջ ասվում Է, որ այդ քայլը ձեռնարկվել Է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից:

«Որոշումն ընդունվել Է հրկիզիչ խառնուրդներով օդապարիկների միջոցով շարունակվող ահաբեկչության եւ սահմանում տեղի ունեցող բախումների կապակցությամբ»,- հայտարարել Է նախարարը:

ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Է, որ Էներգակիրների մատկարարումների դադարեցումը կարող Է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս Է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am