ԱՄՆ-ի Սենատը հավանություն տվեց 700 մլրդ դոլարը գերազանցող պաշտպանական բյուջեին

Armenpress 10:08, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը օգոստոսի 1-ին քվեարկել Է 2019 ֆինանսական տարվա 717 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջեի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Examiner-ը:

Այժմ բյուջեի նախագիծը պետք Է ներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, ինչից հետո այն օրենքի ուժ կստանա:

«ԱՄՆ-ի ազգային պաշտպանության մասին օրենքը խարսխվում Է այն առաջընթացի վրա, որին մենք այս տարի ավելի վաղ հասել ենք բյուջեի վերաբերյալ երկկուսակցական համաձայնությունների շրջանակում, որոնք նախատեսում Էին ամերիկյան զինված ուժերի ֆիանսավորման՝ վերջին 15 տարվա խոշորագույն տարեկան ավելացումը»,- հայտարարել Է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մակքոնելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am