1000х90.jpg (78 KB)

Սիրիայում ձեռնամուխ են եղել Հալեպի նահանգի վերականգնման պետծրագրի իրագործմանը

Armenpress 09:52, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել զինյալներից ազատագրված Հալեպի նահանգի բնակավայրերի վերականգնման պետական ծրագրի իրագործմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հալեպի փոխնահանգապետ Համիդ Կյույնոն:

«Վերականգնման պետական ծրագիրը ներառում Է երեք փուլ: Նախ մենք պետք Է պատրաստենք ենթակառուցվածքը, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի ու Էլեկտրականության:Երկրորդ փուլը հասցեական օգնությունն Է, մենք պարզում ենք յուրաքանչյուր ընտանիքի կարիքները: Երրորդը՝ բնակիչներին իրենց տներ վերադարձնելն Է, հարկավոր Է նրանց բացատրել, որ այժմ այստեղ անվհտանգ Է»,- պարզաբանել Է Կյույնոն:

Ներկայում արդեն ավելի քան 1 միլիոն մարդ Է վերադարձել նահանգ, այստեղ են եկել նաեւ հարկադիր վերաբնակներ երկրի այլ նահանգներից, ինչպես նաեւ վերադարձել են նրանք, ովքեր ժամանակավոր ապաստան են գտել արտասահմանում՝ Լիբանանում, Հորդանանում եւ Թուրքիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am