Սպիտակ տունը հավաստեց չինական արտահանման մաքսը մինչեւ 25 տոկոս բարձրացնելու Թրամփի պլանները

Armenpress 09:47, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում Է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսերը ոչ թե 10 տոկոսով բարձրացնելու, ինչի մասին նա ասում Էր ավելի վաղ, այլ 25 տոկոսով բարձրացնելու հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

«Սակագների հնարավոր բարձրացումը միտված Է վարչակազմին լրացուցիչ գործիքներով զինելուն, որոնք Չինաստանին կդրդեն փոխելու իր կործանարար քաղաքականությունն ու պահվածքը»,- ասված Է պետական պաշտոնյայի հայտարարության մեջ:

Իր հերթին, ՉԺՀ-ն պատրաստ Է հակահարված տալու ԱՄՆ-ին: Ինչպես հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Պեկինը «որոշակիորեն հակամիջոցներ կձեռնարկի իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»:

ԱՄՆ-ի կողմից շանտաժն ու ճնշումը չեն գործի Չինաստանի դեպքում»,- ընդգծել Է նա: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ անձանց, տեղեկացրել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am