Սան-Ֆրանցիսկոյում ռոբոտ են ստեղծել բուրգեր պատրաստելու համար. CNBC


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Creator ընկերությունը մշակել Է ռոբոտացված կոմբայն, որը նախատեսված Է պատվերով բուրգեր պատրաստելու համար: Նորույթը Սան-Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) շահագործման կհանձնվի սեպտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 31-ին հայտնել Է CNBC հեռուստաալիքը:

Կոմբայնը համալրված Է 20 տարբեր համակարգիչներով, 350 սենսորային տվիչներով եւ 50 կատարողական մեխանիզմներով: Դրանք, ինչպես նշվում Է, աշխատում են լիովին ավտոմատացված ռեժիմով:

Մեկ բուրգերի պատրաստումը միջին հաշվով տեւում Է հինգ րոպե եւ արժե ընդամենը 6 դոլար՝ ԱՄՆ-ում հասարակական սննդի սովորական ձեռնարկություններում առնվազն 12-16 դոլարի համեմատությամբ: Սպասարկող անձնակազմն աշխատանքին միայն միանում Է, երբ հարկավոր Է պատվեր ընդունել, լրացնել բուլկիների եւ լցոնների պաշարը եւ կերակրատեսակը հասցնել հաճախորդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am