Կատալոնիայի առաջնորդը հայտարարել Է, որ Իսպանայի միապետը կատալոնցիների թագավորը չԷ


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան օգոստոսի 1-ին ասել Է, որ Իսպանայի միապետը՝ Ֆիլիպ Վեցերորդը, այլեւս տարածաշրջանի բնակիչների թարգավորը չԷ: Համապատասխան հայտարարությունն ինքնավարության ղեկավարն արել Է Կատալոնիայի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբեք ուշ չԷ ներողություն խնդրել»,-ասել Է Տոռան, նկատի ունենալով թագավորի ելույթը Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեից հետո, որը Մարդիդը համարեց անօրինական: Ընդ որում՝ ինքնավարության կառավարության ղեկավարի կարծիքով, Ֆիլիպ Վեցերորդն արդեն կատալոնացիների թագավորը չԷ»:

«Իսպանիայի թագավորի նկատմամբ մեր դիրքորոշումը շատ հստակ Է. մենք չենք պատրաստվում նրան հրավիրել մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին,-նշել Է Տոռան:-Մենք նաեւ չենք պատրաստվում այցելել այն արարողություններին, որոնց արքունիքը ցանկանում Է մեզ կանչել»:

Անցյալ տարվա հոկտեմբերին տարածաշրջանի անկախության շուրջ կայացած հանրաքվեից հետո Ֆիլիպ Վեցերորդը ճառով դիմել Է ազգին: Միապետը հայտարարել Է, որ կատալոնական իշխանությունները խախտել են երկրի Սահմանադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am