1000х90.jpg (78 KB)

Վրաստանում մեկնարկեցին «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները

Armenpress 16:59, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ Է» կարգախոսի ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զորավարժությունների բացման արարողությանը մասնակցել Է Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան:

Զորավարժություններին մասնակցում են 3 հազարից ավելի զինվորականներ Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Բացի այդ, վարժանքներում ներգրավված են ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:

«Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am