NASA-ն հայտնել Է Արեգակի հետազոտության համար զոնդի արձակմանը պատրաստ լինելու մասին

Armenpress 16:02, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) մասնագետները տանող հրթիռի վրա տեղակայել են ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված Է Արեգակի հետազոտության համար: Հուլիսի 31-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել Է NASA-ի այդ ծրագրի համակարգող Նիկոլա Ֆոքսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փարքերի զոնդը պատրաստ Է թռչելու դեպի Արեգակը»,- հայտարարել Է Ջոնս Հոփքինսի համալսարանի Կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի մասնագետը: Կայանի արձակման համար մեկնարկային պատուհանը բացվում Է օգոստոսի 11-ին: Այն փակվում Է օգոստոսի 19-ին: Մեկնարկի օրը վերջին շաբաթներին մի քանի անգամ փոխվել Է, այդ թվում՝ զոնդի ծրագրային ապահովման համակարգերի լրացուցիչ թեստավորման համար: Պլանավորվում Է, որ նոյեմբերին զոնդն Արեգակին կմոտենա 6,4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ:

Դա նշանակում Է, որ ապարատը կգտնվի Արեգակի պսակի, այսինքն՝ դրա մթնոլորտի արտաքին շերտերի սահմաններում, որտեղ ջերմաստիճանը կարող Է հասնել 500 հազար կելվինի (Ցելսիուսի շուրջ 500 հազար աստիճանի) եւ նույնիսկ մի քանի միլիոն կելվինի: Ամերիկացի գիտնականների մտահղացմամբ՝ մինչեւ 2025 թվականի հունիսն ընկած ժամանակամիջոցում զոնդը 24 պտույտ կկատարի Արեգակի շուրջն ուղեծրում՝ զարգացնելով ժամում մինչեւ 724 հազար կիլոմետր արագություն: Շուրջ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ ապարատում կգտնվի գիտական գործիքների չորս լրակազմ:

Այդ ապարատների միջոցով մասնագետները մտադիր են, մասնավորապես, իրականացնել արեգակնային ճառագայթման զանազան չափումներ: Դրա հետ մեկտեղ զոնդը պետք Է ուղարկի լուսանկարներ, որոնք կդառնան առաջինը, որոնք կատարված կլինեն արեւապսակի սահմաններում: Զոնդի սարքավորանքը կպաշտպանվի 11,43 սանտիմետր հաստությամբ ածխապլաստիկի թաղանթով, որը թույլ Է տալիս դիմանալ Ցելիսուսի մոտավորապես մինչեւ 1,4 հազար ջերմաստիճանի: NASA-ն խոստանում Է, որ առաքելությունը հեղաշրջում կկատարի այն գործընթացների վերաբերյալ մարդու պատկերացման մեջ, որոնք տեղի են ունենում Արեգակի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am