1000х90.jpg (78 KB)

«Ալեքս Հոլդինգ»-ին առաջադրված 5,2 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է

Armenpress 14:43, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությաննն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 մլրդ. դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով:)

2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարակային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am