Համացանցում հայտնվել են iPhone-ի նոր մոդելի լուսանկարները


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիացի դիզայներ Վենիամին Գեսկինը Twitter-ում ցուցադրել Է լուսանկարներ, որոնցում, ենթադրաբար, պատկերված Է iPhone-ի նոր մոդելը: Լուսանկարներում ցուցադրված են iPhone X Plus-ի մակետները՝ 6,5-դյույմանոց Էկրանով եւ iPhone՝ 6,1 դյույմ դիսփլեյով: Դիզայների ցուցադրած նախատիպերը նման են նախորդ տարբերակների կոնցեպտներին, որոնք, ինչպես պնդում են, պատրաստվել են նորույթի գծագրերի «վերջնական տարբերակի» հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դատելով ըստ լուսանկարների՝ հեռախոսի Plus-տարբերակում կլինի կրկնակի խցիկ, մինչդեռ հին մոդելում կա ընդամենը մեկը: Բացի դրանից, նախատիպերում բացակայում են մատնադրոշմների սքաներները: Վենիամինն Գեսկինը գաջեթների ռենդերներ Է նկարում IT-շուկայի ապագա նորույթների վերաբերյալ զանազան տեղեկություններով:

Այսպես, դիզայներն առաջինն Է ցուցադրել iPhone X-ի՝ բնօրինակին առավելագույնս մոտ նախատիպը: Սպասվում Է, որ Apple ընկերությունն իր սմարթֆոնի նոր մոդելը կներկայացնի սեպտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am