Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին

Armenpress 15:41, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կոնսուլտացիաներ Է անցկացնում հերթական նախագահական ընտրությունների ամսաթվի նշանակման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»-ը, հուլիսի 31-ին հայտնել Է Վրաստանի նախագահի վարչակազմը:

Ինչպես հայտնում Է «Առաջին ալիքը», վկայակոչելով նախագահական ու կառավարական աղբյուրներ, Վրաստանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: Պաշտոնապես նախագահն այդ մասին կհայտարարի հատուկ բրիֆինգի ընթացքում, որն սպասվում Է առաջիկա ժամերին:

Ընտրական օրենսգրքի համաձայն, Վրաստանում նախընտրական արշավը մեկնարկում Է նախագահական ընտրությունների ամսաթվի պաշտոնական նշանակումից անմիջապես հետո: Ընդսմին ընդդիմությունից նախագահի մի քանի թեկնածուներ սկսել են նախընտրական նախագահական արշավը:

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը դեռեւս չի հայտարարել ընտրություններում իր թեկնածուին: Գիորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, որ չի բացառում որպես թեկնածու իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am