Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց հավակնորդ Կարուանայի նկատմամբ  

Armenpress 15:28, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Speed Chess Championship մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն ավարտվեց 20.5 - 6.5 հաշվով:

Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով և 10 պարտիա 1 րոպե + 1 վայրկյան ժամակարգով: Բոլոր ժամակարգերում Արոնյանի առավելությունը ահռելի էր. 5 +1 ժամակարգում Արոնյանը հաղթեց 6-2 հաշվով, 3+1-ում՝ 6.5 - 2.5 հաշվով, իսկ 1+1-ում՝ 8-2 հաշվով:

 Ընդհանուր մրցախաղն ավարտվեց 20.5 - 6.5 հաշվով:

1/4 եզրափակիչում Արոնյանի մրցակիցն է լինելու Գիրի - Մամեդյարով զույգի հաղթողը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am