Հնդկական նորաձեւությունը գերում Է աշխարհը. ֆոտոռեպորտաժ Նյու Դելիից

Armenpress 14:28, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հագուստների վառ գույները եւ պաճուճական նախշերը միտումներն ուղղում են դեպի արեւելյան ավանդույթները: Հուլիսի վերջին Նյու Դելիում անցկացվել Է հնդկական Նորաձեւության շաբաթ: Sputnik-ի ֆոտոժապավենում ներկայացված են պրակտիկ եւ նրբագեղ հագուստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դիզայներ Ռաուլ Միշրայի «Երկնային» հավաքածուն դարձել Է Նյու Դելիում կազմակերպված Նորաձեւության շաբաթի ամենագրավիչ բաղադրիչներից մեկը: Խայտաբղետ եւ գունավոր ասեղնագործություն, թիկնոցներ, թանկարժեք գործվածքներ եւ կանացի կերպարներ: Հեղինակն ասում Է, որ իրեն ոգեշնչել Է իսլամական արվեստը:

Դրա հետ մեկտեղ նրա բոլոր կերպարները կարծես ծնվել են երկնքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am