Թրամփը պատմել է ԱՄՆ-ից գազի ներմուծման համար նավահանգիստներ կառուցելու՝ ԵՄ-ի պլանների մասին

Armenpress 09:50, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Եվրամիության հետ քննարկում Է ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումների համար նավահանգիստներ կառուցելու պլաններ: Նա այս մասին պատմել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել Է CBS News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք արդեն Եվրամիության հետ քննարկել ենք 9 – 11 նավահանգիստների կառուցման հարցը, որպեսզի կարողանանք մեր գազն ուղարկել Եվրոպա»,- ասել Է նա՝ հավելելով, որ այդ օբյեկտների կառուցումը կվճարվի ԵՄ-ի բյուջեից:

Հուլիսի 25-ին հաղորդվել Է, որ Եվրամիությունը Թրամփին զիջումներ արեց առեւտրական պատերազմում: Այլ բաների թվում, Հին աշխարհի երկրները համաձայնել են ավելացնել ԱՄՆ-ից գազի ներմուծումը, ինչպես նաեւ նվազեցնել արդյունաբերական ապրանքների սակագները եւ ներմուծել ավելի շատ սոյա եւ այլ գյուղատնտեսական արտադրանք: Թրամփն ավելի վաղ բազմիցս հայտարարել Է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» նախագիծը Եվրոպային կախման մեջ Է դնում Ռուսաստանից եւ նրա Էներգապաշարներից: Նա խոստացել Է, որ ամերիկյան հեղուկացված գազը ռուսական վառելիքի հետ կմրցակցի Եվրոպայի շուկայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am