Ադրբեջանում բռնկված խոշոր հրդեհը շարունակվում է

Armenpress 12:47, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվում մարել Ալտիագաչի ազգային պարկում բռնկված հրդեհը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են բնապահպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ավիացիան:

Հրդեհի մարմանը խոչընդոտում են ինչպես լեռնային անհարմար տեղանքը, այնպես էլ շոգ և քամոտ եղանակը:

Ադրբեջանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, քայլեր են ձեռնարկվում հրդեհի բռնկման մեջ մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am