Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գնալ Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, եթե լինեն համապատասխան պայմաններ: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է հրավիրել ԱՄՆ-ի առաջնորդին Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Interfax»-ին:

«Նա, ի դեպ, ունի այդպիսի հրավեր, ես այդ մասին իրեն ասել եմ: Ես նույնպես պատրաստ եմ գնալ Վաշինգտոն, բայց կրկնում եմ, եթե կստեղծվեն դրա համար համապատասխան պայմաններ»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ այդ պայմանները պետք է ստեղծվեն երկու երկրներում էլ:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Վլադիմիր Պուտինը նշել էր, որ նախագահ Թրամփն ունի հետագայում հանդիպումներ անցկացնելու ցանկություն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am