Մադրիդի և Բարսելոնայի տաքսու վարորդները գործադուլ են հայտարարել

Armenpress 17:19, 28 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայի և Մադրիդի տաքսու վարորդները հայտարարել են գործադուլ «Uber» և «Cabify» ընկերությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նրանք պահանջում են լիցենզիայի տրամադրման սահմանափակում կատարվի, որից օգտվում են այդ ընկերությունների վարորդները: VTC տիպի լիցենզիայի ձեռբերումը շատ ավելի մատչելի է, քանի տաքսու պաշտոնական լիցենզիան:

Բարսելոնայում գործադուլը սկսվել է դեռ հուլիսի 25-ից, տաքսու վարորդները փակել են մի քանի ճանապարհներ՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկությունը: Նրանք փակել են նաև El Prat օդանավակայան տանող ճանապարհը: Գրան-Վիա փողոցը ևս շարունակում է  փակ մնալ, այնտեղ գիշերել են վարորդները:

Տաքսու վարորդների ասոցիացիան տեղեկացնում է, որ գործադուլին մասնակցում է շուրջ 4 հազար մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am