Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցությունը ինտեգրացիոն միավորումներում

Armenpress 18:10, 27 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել  ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:

«Քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am