Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգին սիրված գործեր կհնչեն

Armenpress 14:45, 27 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գորիսը՝ ԱՊՀ 2018 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Սաթյաններ կոմպոզիտորական գերդաստանին նվիրված համերգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոյին կհնչեն Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի և սիրված երգերը Խորեն Լևոնյանի, Մաշա Մնջոյանի, Լուսինե Կչոզյանի, Մարիցա Թիլիքյանի, Էդգար Խաչատրյանի և այլոց կատարմամբ:

Բեմում կլինի «Թիվի» խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան): Ծրագրին իր մասնակցությունը կունենա նաև ԵՊՀ երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարեն Սարգսյան):

Նախագիծն իրականցվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am