Բրիտանացիների ավելի քան 40 տոկոսը ցանկանում Է անցկացնել հանրաքվե Brexit-ի պայմանների շուրջը. հարցախույզ


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացիների գրեթե կեսը հանդես Է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքվե անցկացնելու օգտին: Այս մասին հաղորդել Է The Times թերթը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հետազոտությունը, որը կատարել Է YouGov սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ հարցման համաձայն՝ որին մասնակցել են ավելի քան 1,6 հազար բրիտանացի հպատակներ, հարցվածների 42 տոկոսը պաշտպանել Է Brexit-ի պայմանների շուրջը հանրահարցման գաղափարը, 40 տոկոսը եղել դեմ, իսկ 18 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել: Ինչպես նշել Է թերթը, սա առաջին անգամ Է, երբ նման քվեարկության անկցացման գաղափարի կողմնակիցների թիվը գերազանցել Է նրանց թիվն, ովքեր դեմ են:

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պաշտոնական բանակցություններն այն պայմանների շուրջը, որոնցով Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին Բելգիայի մայրաքաղաքում: Դրանից մեկ տարի առաջ Միացյալ Թագավորությունում սույն հարցի շուրջը հանրաքվեում 51,9 տոկոսով 48,1 տոկոսի դեմ հաղթանակ Էին տարել եվրաինտեգրացման հակառակորդները: Brexit-ի շուրջը բանակցությունները պետք Է տեւեն մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 18-ը, ինչից հետո ձեռք բերված գործարքին պետք Է հավանություն տան Եվրախորհրդարանը եւ Վեսթմինսթերը:

Պաշտոնապես Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին (միջին եվրոպական ժամանակով մարտի 29-ի լույս 30-ի կեսգիշերին), ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք Է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am