Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը կարծում Է, որ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին հաջողվեց խուսափել առեւտրական պատերազմից

Armenpress 16:28, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը «լավ սկիզբ» Է համարել առեւտրի շուրջն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունները Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին այս մասին գերատեսչության ղեկավարը հայտարարել Է N-TV հեռուստաալիքի եթերում:

«Մեզ հաջողվեց խուսափել առեւտրական պատերազմ սկսելուց եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,- արձանագրել Է Ալթմայերը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը, փորձելով նվազեցնել առեւտրական արգելքները, «ամրապնդում Է համաշխարհային տնտեսությունը եւ հոգ Է տանում աշխատատեղերի ստեղծման մասին»: Վաշինգտոնում երեկվա հանդիպման արդյունքները դրան հասնելու «շանս են», հավելել Է նա: Ալթմայերը հուսով Է, որ կողմերին «առաջիկա շաբաթներին եւ ամիսներին կհաջողվի դրական արդյունքի հասնել»: Ըստ որում նախարարը խոստովանել Է, որ ԱՄՆ-ի հետ առեւտրի շուրջը բանակցությունները «միշտ Էլ բարդ են եղել եւ բարդ կլինեն»:

Հուլիսի 25-ին Թրամփի եւ Յունկերի հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը համաձայնության են եկել փոխադարձ մաքսերի եւ առեւտրական արգելքների վերացման աշխատանք սկսելու, ինչպես նաեւ առեւտրի ոլորտում հարցերի լուծման եւ գոյություն ունեցող սակագների գնահատման աշխատանքային խումբ ստեղծելու շուրջը: Եվրամիությունը համաձայնվել Է ավելացնել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի եւ գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, սոյայի ներմուծումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am