Իրանում հայտարարել են, որ Կարմիր ծովն այլեւս անվտանգ չԷ ամերիկացիների համար

Armenpress 15:09, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանման) «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սոլեյմանին հուլիսի 26-ին ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Կարմիր ծով զորքեր ուղարկելուց՝ հայտարարելով, որ այն այլեւս անվտանգ չԷ ամերիկացիների համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Tasnim գործակալությունը: «Կարմիր ծովը, որն անվտանգ Էր, ամերիկացիների համար այլեւս այդպիսին չԷ: «Ալ Քուդսն» ամերիկացի զինվորի թշնամին Է: Ես (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփին խորհուրդ եմ տալիս հիշել ԱՄՆ-ի նախորդ նախագահներին եւ չկրկնել նրանց սխալները»,- մեջբերել Է գործակալությունը Սոլեյմանիի խոսքը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի վերջերս արած հակաիրանական հայտարարություններն՝ «Ալ Քուդսի» ղեկավարը նշել Է, որ Թրամփի պահվածքը նման Է այն բանին, թե ինչպես են իրենց պահում կաբարեում»: «Դու կարող ես սկսել պատերազմը, բայց այն կավարտենք մենք,- ասել Է Մոլեյմանին՝ դիմելով Սպիտակ տան տիրոջը:- ԱՄՆ-ի նախագահը պետք Է իմանա, որ մենք սպասում ենք իրեն եւ պատրաստ ենք զոհաբերելու մեզ»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափը Twitter-ում զետեղել Էր հաղորդում, որտեղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին նախազգուշացրել Էր լուրջ հետեւանքների մասին այն դեպքում, եթե նա սպառնա Վաշինգտոնին: Թրամփի ռեպլիկը դարձել Էր Ռոուհանիի հայտարարության պատասխանը, որտեղ նա ԱՄՆ-ին նախազգուշացրել Էր Իսլամական Հանրապետության դեմ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am