Էրդողանը մորաքրոջ որդուն փոխնախարար է նշանակել

Armenpress 15:08, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր նշանակումը դարձել է աշխույժ քննարկումների պատճառ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, Էրդողանը ստորագրել է որոշում մորաքրոջ որդուն՝ Իբրահիմ Էրին կրթության փոխնախարար նշանակելու մասին:

Սոցցանցերում այս նշանակման առնչությամբ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել: Մի շարք օգտատերեր, մասնավորապես, դժգոհել են, որ Էրդողանն իր ընտանիքի բոլոր անդամներին պաշտոններում է նշանակում: «Վերադառնում ենք սուլթանության ժամանակաշրջան: Այս ամենը միայն սկիզբն է»,- գրել է Նեշե Էվին Թերզիօղլու անունով օգտատերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am