Հունաստանում բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի

Armenpress 10:16, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 74-ի, նրանց շարքում նաև մեծ թվով երեխաներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Athens-Macedonian լրատվական գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Ստավրուլա Մալիդին հայտնել է, որ վիրավոր է 164 մեծահասակ և 23 երեխա:

Ատտիկայում հայտարարված է արտակարգ դրություն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու խոշորամասշտաբ հրդեհների պատճառը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am