ԵՄ-ն Ժնեւում կանցկացնի կոնսուլտացիաներ միգրանտների համար կենտրոնների ստեղծման շուրջը

Armenpress 16:22, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հուլիսի վերջին Ժնեւում միջազգային կազմակերպությունների հետ կոնսուլտացիաներ կանցկացնի Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս միգրանտների համար կենտրոնների ստեղծման հարցի շուրջը, հուլիսի 24-ին հայտնել Է Եվրահանձնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի վերջին կայացած գագաթնաժողովում ԵՄ-ի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները համաձայնության եկան միգրացիոն ճգնաժամի լուծման համար մշակելու եւ իրագործելու Եվրոպայում վերահսկելի կենտրոնների եւ Միջերկրյածովյան տարածաշրջանում ծովում փրկված միգրանտների ափ իջեցման տարածաշրջանային հարթակների ստեղծման հայեցակարգերը:

«Սպասվում Է, որ հուլիսի 25-ին ԵՄ-ի երկրների դեսպանները կքննարկեն ԵՄ-ում վերահսկելի կենտրոնների հայեցակարգը եւ ծովում փրկվածների ափ իջեցման համար ԵՄ-ում ժամանակավոր պարփակ մեխաիզմ արագ գործի դնելու հնարավորությունը»,- հուլիսի 24-ին հաղորդել Է ԵՀ-ն՝ հաշվետվություն տալով հունիսի գագաթնաժողովի որոշումների մշակման շուրջը:

Միգրանտերի ափ իջեցման տարածաշրջանային համաձայնագրերի հայեցակարգը մշակվում Է Միգրացիայի միջազգային կազմակերհության եւ Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչության հետ սերտ համագործակցությամբ եւ երրորդ երկրների հետ գործընկերությամբ: Այդ համաձայնագրերի նպատական Է «փրկված մարդկանց արագ եւ անվտանգ ափ իջեցման» ապահովումը «Միջերկրական ծովի երկու կողմերում»՝ միջազգային իրավունքին համապատասխան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am