1000х90.jpg (78 KB)

Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Armenpress 15:51, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից ասացին, որ Վաչագան Ղազարյանն այժմ գտնվում է ազատության մեջ:

Վաչագան Ղազարյանը մեկ ամիս առաջ ձերբակալվել էր՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am