Ապրիլյան պատերազմից և՛ առաջ և՛ հետո դիրքերում կահավորման աշխատանքներ են իրականացվել

Armenpress 14:40, 24 Հուլիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ ևս ԱՀ ՊԲ դիրքերում կահավորման ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում, հուլիսի 24-ին, այս մասին ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Միգուցե այդ աշխատանքները բավարար չեն եղել, բայց ապրիլյան պատերազմից հետո ավելի լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում և շարունակվելու են։ 2015 թվականից սկսած` այն պահից, երբ ես նշանակվել եմ պաշտպանության նախարար`դիրքերի կահավորման աշխատանքներ են տարվում»,-ընդգծեց Լևոն Մնացականյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am