Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները երբեք բարեկամական չեն լինի. Հեյլի

Armenpress 09:58, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին պնդում Է, որ Ռուսաստանը «երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը»: Հուլիսի 23-ին այս խոսքով նա հանդես Է եկել CBN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին եւ երբեք չենք (վստահի): Նրանք երբեք չեն դառնա մեր բարեկամը: Դա պարզապես փաստ Է»,- կարծում Է դիվանագետը: Ըստ որում նա կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ «պետք Է տեղի ունենար»:

Հեյլին նշել Է, որ ամերիկա-ռուսական գագաթնաժողովը» երկար ստիպեց սպասել իրեն» եւ ընդգծել Է, որ գոհ Է Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունից: Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները: Դա առաջին լիաֆորմատ ռուս-ամերիկյան գագաթնաժողովն Էր Թրամփի՝ 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու ժամանակից ի վեր: Մինչ այդ երկու ղեկավարների շփումները տեղի են ունեցել բազմակողմ հանդիպումների շրջանակներում: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել Է, որ Թրամփն ազգային անվտանգության գծով իր օգնական Ջոն Բոլտոնին հանձնարարել Է հրավեր հղել ՌԴ-ի նախագահին աշանանն այցելելու Վաշինգտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am