Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է հիվանդանոցում

Armenpress 21:44, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտնվել է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, lenta.ru-ն տեղեկացնում է, որ երաժիշտը վարակվել է գրիպի ծանր տեսակով: Ինչ-որ պահի երաժշտի առողջական վիճակը վատացել է և կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ուղեկցությամբ նրան տեղափոխել են հիվանդանոց:  Բժշկական համապատասխան զննություն անցնելուց  հետո որոշ ժամանակ անց նրանք գնացել են տուն:

Ավելի վաղ Քանյե Ուեսթը «Թվիթեր»-ում գրել էր, որ հաճախ է ունենում գլխացավեր բորբոքումների պատճառով:

Քանյե Ուեսթը իր կարիերայի ընթացքում արժանացել է մի քանի տասնյակ «Գրեմմի»-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am